July 26, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Վրաստանի Հայոց հոգևոր առաջնորդի հայտարարությունը Ամենայն Հայոց կաթողիկոսին Շուշու կոտորածի մասին

Վրաստանի Հայոց հոգևոր առաջնորդի հայտարարությունը Ամենայն Հայոց կաթողիկոսին Շուշու կոտորածի մասին

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Վրաստանի Հայոց հոգևոր առաջնորդի հայտարարությունը Ամենայն Հայոց կաթողիկոսին Շուշու կոտորածի և այլ հարցերի մասին

N211   10 հունիսի 1920 թ.

Թիֆլիս

Ի հետևումն Ձերդ Վեհափառության դիվանի թ. 235 գրության և ի լրումն իմ հանուն նույն դիվանի թ. 164 գրության, սրանով ցավ ի սիրտ ամենախոնարհաբար զեկուցանում եմ Ձերդ Սրբության, որ ինչպես ստուգեցի Շուշիից վերադարձած հաշտարար պատգամավորության անդամ պ. Աղեքսանդր Պապովյանից, հիրավի, տարվույս ապրիլի 6-ին, թուրքերը վերցնելով Շուշին, ավերել և ոչնչացրել են քաղաքի հայկական մասը, կոտորելով առանց սեռի և հասակի խտրության մոտ 5000 հայ, որոնց թվում թեմակալ առաջնորդ տ. Վահան սրբազան եպիսկոպոսին, որի գլուխը կտրելով բարբարոսաբար շրջեցրել են քաղաքում ի տես գազանացած խուժանի: Սպանված են և բոլոր քահանաները, բացառությամբ տ. Գարեգին քահանա տ. Հովհաննիսյանի, որը բանտից փախչելով՝ մահվանից ազատվել է: Շուշիի մնացած հայ բնակչությունը, մոտավորապես 6000 հոգի, քաղաքից հեռանալով գյուղերը, ազատվել են կոտորածից: Շուշիի հետ մենք ներկայումս հաղորդակցություն չունենք և պ. Պապովյանը այստեղ եկել է Բագվի-Վլադիկավկազի վրայով: Նրա պատմածի համաձայն ինչպես Բագուն, նույնպես և Շուշին ու Գանձակը, ներկայումս իրապես գտնվում են ռուսների ձեռքում:

Ձերդ Վեհափառության խոնարհ որդի Մխիթար եպիսկոպոս

ՀՀ ՊԱ, ֆ. 57, ց. 5, գ. 216, թթ. 15-16: Բնագիր: Ձեռագիր: Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives