December 5, 2024

Սադախլոն գրավված

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 25 դեկտեմբերի, 1918թ., թիվ 84

Դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամը 4-ին Ղարաքիլիսայից պաշտոնապես հեռագրում են. «Կռիվները Սադախլոյի մոտ վերջացան: Վրացիները նահանջում են: Գերի ենք առել 7 սպա և հարյուրից ավելի զինվոր: Մանրամասնությունները դեռ հայտնի չեն»:

Մի ուրիշ հեռագրից իմանում ենք, որ վրացիները մեծ կորուստներ են ունեցել. մեր ձեռքն է ընկել խոշոր ավար: Այսպիսով, ուրեմն, վրացիները չնայած Սադախլոյում հավաքած մեծ ուժին — մոտ 2000 հետևակ, 400 ձի, 12 թնդանոթ, մեր զրահապատ գնացք, կարմիր գվարդիական գունդ և այլն — չեն դիմացել մեր զորքերի գրոհին և հավանաբար, կնահանջեն մինչև  Խրամի մյուս ափը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives