December 3, 2024

Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 168(509), շաբաթ

«Ղարաբաղյան խնդրի նկատմամբ մեր դիրքորոշման որևէ փոփոխության մասին առայժմ խոսք լինել չի կարող: Այն առաջվա պես մնում է սկզբունքային. նպաստել հակամարտության կարգավորմանը»,– երեկ կայացած բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի և լրատվության գերատեսչության տնօրեն Գրիգորի Կարասինը: Պատասխանելով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի մասնակցությամբ միջնորդական նոր խմբի ձևավորման մասին «Հայլուրի» թղթակցի հարցին՝ նա ասել է. «Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Ղարաբաղի խնդրին: Դուք գիտեք, որ վերջերս տարածաշրջան այցելեց ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը: Այժմ շատ հարցեր են քննարկվում, որոնք բոլորն էլ բարդ են: Կան մի քանի նախաձեռնություններ, այդ թվում Ձեր նշածը: Բացի այդ, այժմ քննարկվում է «իննյակի» շտապ հանդիպում անցկացնելու հարցը: Հնարավոր է, որ շատ հարցեր կպարզվեն ԱՊՀ ղեկավարների Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ, այնպես որ եկեք սպասենք ու չշտապենք որակումներ տալ»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives