December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Պոլյանիչկոն Մոսկվայից պահանջում է նոր պատժիչ գործողություններ

Պոլյանիչկոն Մոսկվայից պահանջում է նոր պատժիչ գործողություններ

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Ազգ, 12 հունիսի, 1991թ., թիվ 34

Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ադրբեջանական շինարարական ջոկատի անդամներից մեկը ոչ սթափ վիճակում հայտարարել է, թե հունիսի 16-ին նախատեսվում է Տող գյուղի հայ բնակչության տեղահանում, որին կօգնեն մեկ օր առաջ այստեղ ժամանելիք ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները։ Հունիսի 15-ին մարզի տարածքում տեղակայված զորքերը կլքեն մարզը։ Նրանց կփոխարինեն նոր զորամիավորումներ։

Ադրբեջանի Հանրապետության ներքին գործոց նախարար Ասադովը դիմել է Շատալինին Շահումյանի շրջանի տարածքում գտնվող ներքին զորքերը հանելու պահանջով։ Վերջինս հասկացրել է, որ նման դեպքում կհանեն նաև ԼՂԻՄ-ի տարածքում տեղակայված զորքերը։

Պոլյանիչկոն իր հերթին դիմել է Մոսկվա, թե՝ ո՞ւմ, դեռևս տեղեկություն չունենք, և պահանջել ընթացք տալ «Կոլցո» օպերացիային և գործողություններն սկսել Շահումյանի և Մարտակերտի շրջաններում, ըստ նրա դեռևս շարունակում են բուն դնել հայ մարտիկները։ Ըստ վերջին տեղեկությունների, Խծաբերդում և Հին Թաղլարում զինվորական հսկիչ կետեր են տեղադրվել 30-ական զինվորներով։ Տեղեկություններ են ստացվել, որ Հադրութում տեղակայվել է 200 հոգուց բաղկացած խորհրդային հատուկ նշանակության ջոկատ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives