September 17, 2021

Պարզաբանում է բարձրաստիճան պաշտոնյան

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)

Ինչպես հաղորդել ենք, Շիրակի տարածաշրջանային ոստիկանապետը հրապարակավ հայտարարել է, որ «Գյումրիի շինհամալիրը ոչնչացված եւ վաճառված է»։ Որոշ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Հայլուրի» թղթակիցը հանդիպել է Գյումրիի հետերկրաշարժյան գերհզոր շինարարական համալիրի անցուդարձին քաջատեղյակ բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ։

Վերջինիս պնդմամբ, անշուշտ կան ճշմարտություններ ոստիկանապետի հայտարարության մեջ։ Սակայն, նրա կարծիքով, արդարացի կլիներ, եթե ոստիկանապետը հրապարակեր նաեւ շինհամալիրը «ոչնչացնող-վաճառողների» ճշգրիտ հասցեները, որին անկասկած քաջատեղյակ է նա։ «Հետերկրաշարժյան այդ գերհզոր համալիրը, որը հիմնականում բաղկացած էր ռուսական հզոր 4 շինկազմակերպություններից, փոշիացրել եւ վաճառել է նախկին պետնախարար Չիֆթալարյանի կողմից ղեկավարվող եռյակը։ Ի դեպ, նրանցից մեկը մինչեւ օրս ղեկավարում է Գյումրիի շինարարական համալիրը։ Համալիրի քայքայման նպատակը շինարարական կարողությունները իրենցից մեկի ձեռքում կենտրոնացնելն ու տնօրինելն է:

Այնուհետեւ պաշտոնյան ավելացրել է, որ 1991թ., երբ արագ ընթացքի մեջ մտավ շինկազմակերպություննների լուծարման գործընթացը, համեմատաբար ավելի մանր շինկազմակերպությունների ղեկավարությունները նույնպես առիթը բաց չթողեցին իրենց բաժինը փախցնելու համար։ Այնպես որ, այդ ամենի արմատները ավելի խորն են եւ պահանջում են երկար ու մանրազնին հետաքննություններ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives