April 19, 2024

Պատասխանը կտրվի այսօր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768)

ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում Հռոմի վերջին հանդիպման արդյունքներին էր նվիրված ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի օգոստոսի 18-ի բրիֆինգը:

Օգոստոսի 9-ից, ինչպես նշեց Ժ. Լիպարիտյանը, Հռոմում 9 գումարած 1 նախաձեռնության հեղինակները հանդիպումներ են ունեցել կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների հետ: Առանձին քննարկումներից հետո, օգոստոսի 12-ին, ներկայացվել է հակամարտության կարգավորման նոր տարբերակ: Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նախաձեռնողների և բոլոր պատվիրակությունների մասնակցությամբ, որի ժամանակ լսվել են կողմերի առարկությունները:

Հաջորդ օրը ներկայացվել է վերջին տարբերակը, որը պարունակում է Մինսկի խմբի նախագահ Մարիո Ռաֆայելիի նամակը, նոր ժամանակացույցը, ինչպես նաև հակամարտության գոտու սահմանմանը և միացյալ համադրող հանձնաժողովին վերաբերող երկու փաստաթղթեր: Մ. Ռաֆայելին առաջարկել է, որ կողմերը փաստաթղթի կապակցությամբ իրենց վերաբերմունքն արտահայտող պատասխանը տան մինչև օգոստոսի 19-ը:

Ժ. Լիպարիտյանի կարծիքով, ժամանակացույցը ավելի է բարելավել: Մասնվորապես, հաջողվել է մտցնել մի կետ՝ Ժնևի բանակցությունների արդյունքներից անկախ, շրջափակումը վերացնելու վերաբերյալ: Մի ուրիշ կետով, մինչև Մինսկի կոնֆերանսի բացումը, շարունակական է դառնում 60-օրյա զինադադարը: Մեզ համար ընդունելի է միացյալ համադրող հանձնաժողովի վերաբերյալ փաստաթուղթը,— ասաց Ժ. Լիպարիտյանը,— սակայն առարկություններ կան հակամարտության գոտու սահմանման կապակցությամբ:

Նրա ենթադրությամբ ԼՂՀ-ն առարկություններ կունենա փաստաթղթի կապակցությամբ, և, հնարավոր է, որ պահանջի լրացուցիչ հանդիպում:

ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալը նշեց, որ հայկական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում տիրող քաղաքական անկայունության պայմաններում խնդիրը կարգավորելու հնարավորությունների վերաբերյալ և տեղեկացրեց, որ առաջարկված ժամանակացույցը կիրառման կոնկրետ թվական չի պարունակում: Շատ բան կորոշվի օգոստոսի 28-ին Ադրբեջանում կայանալիք հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո,— ասաց նա:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives