December 5, 2024

Նախարարը սեփական ժողովրդի սպանդի կազմակերպիչ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)

Վերջերս մեզ հայտնի դար­ձավ, որ ՀՀ պաշտպանության նա­խարարությունում է հայտնվել Խոջալուի նախկին քաղաքապետ Էլդար Մամեդովի օրագիրը։ Այն պարունակում է գրառումներ, որ ներառում են մինչեւ Խոջալուի հանձնումից մի քանի օր առաջ ըն­կած ժամանակահատվածը։ Որո­շակի մանրամասներ կան Ադրբեջանի պաշտպանության ներկայիս նախարար Դադաշ Ռզաեւի մասին: Ըստ այս օրագրի, նա մեկ տարի առաջ Աղդամից ղեկավարում էր Խոջալուի պաշտպանությունը։ Բաքուն չի սիրում հիշել այն ժա­մանակ կազմակերպված ադրբեջանցիների սպանդը Աղդամի մո­տակայքում, որ, փաստորեն, ուղղված էր Ա. Մութալիբովի վարչակարգի դեմ։ Օրագիրը վկայում է, որ դրա պատասխանատուն Դադաշ Ռզաեւն է, որն էլ հենց հրաժարվել է ուղղաթիռներ ուղարկել Խոջալու՝ կանանց ու երեխաներին դուրս բերելու համար։ Խոջալուի քաղաքագլուխը հրաման է ստացել մինչեւ վերջ բոլորին պահել քաղա­քում։ Իշխանության գալուց հետո ընդդիմությունն, անշուշտ, չէր կարող մոռանալ այդ ծառայությունը եւ վերջերս վարձահատույց եղավ։

ՀՀ պաշտպանության նախա­րարի օգնական Է. Բաղդասարյանը հաստատեց օրագրի առկայության փաստը եւ նախարարության անու­նից պատրաստակամություն հայտ­նեց Ադրբեջանի իրավապահ մար­մինների կողմից հետաքրքրություն դրսեւորելու դեպքում նրանց տրա­մադրել հիշյալ օրագիրը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives