July 27, 2024

Մի թերանաք կատարել ձեր քաղաքացիական պարտքը

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 10 նոյեմբերի, 1917թ., թիվ 240

Ընտրողական ձայնի իրավունք ունեցող ամեն մի անհատ, եթե մտած է արդեն ցուցակի մեջ, ստանալու է ընտրողական վկայաթուղթ ընտրությանը մասնակցելու համար։ Այդ վկայաթղթի մեջ գրված է ընտրողի անունը, հորանունը և ազգանունը։

Այնտեղ ասված է նույնպես, թե որ ընտրողական մասը պետք է գնալ թեկնածուների ցուցակը քվեատուփ ձգելու։ Ուրեմն վկայաթուղթը անվանական է և նրանով մի ուրիշը օգտվել չի կարող։ Օրենքով արգելվում է, որ մեկի փոխարեն, թեկուզ հենց նրա վկայաթղթով, մի ուրիշը գնա ձայն տալու։ Ոչ մի հանձնարարություն և լիազորություն դրա համար չէ թույլատրվում։

Եթե մինչև նոյեմբերի 11-ը ձեզ չեն բերի այդ անվանական վկայաթուղթը, շտապեցեք դիմել ձեր մասի ընտրողական հանձնաժողովին և պահանջել այդ վկայաթուղթը։ Առանց այդ վկայականի ոչ ոքի չի թույլատրվում մասնակցելու ընտրությանը։

Ամեն մի ընտրող այդ վկայաթուղթը ձեռին ընտրությունների օրը պիտի գնա իր ընտրողական մասը, ներկայացնի մասնաժողովին, ստանա մի հատ ծրար, ընտրողական հանձնաժողովի դրոշմը (печать) վրան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives