December 7, 2024

Միտերանը ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)

Ի պատասխան Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու՝ դեկտեմբերի 7-ին աշխարհի երկրների ղեկավարներին ուղղված ՀՀ նախագահ Լ. Տեր– Պետրոսյանի կոչին, հունվարի 6– ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը ուղերձ է հղել ՀՀ նախագահին։

Հավաստելով ծանր տնտեսական վիճակում հայտնված Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, Ֆրանսուա Միտերանն ասում է, որ իր կարծիքով Հայաստանի տնտեսական շրջափակմանը վերջ տալու համար անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծումներ։ Այդ հարցը հատուկ ուշադրության է արժանանում Ֆրանսիայի կողմից։ Հայաստանի նախագահին նա տեղեկացրել է, որ ինքը Թուրքիայի նախագահի և այլ թուրք պատասխանատուների հետ շփման ընթացքում նրանց ուշադրությունը հրավիրել է Հայաստանն այլ երկրների հետ կապող հաղորդակցության ուղիների նորմալ աշխատանքի անհրաժեշտության վրա։ Հայաստանին պարտադրված շրջափակումը վերացնելու նպատակով, ինչպես հայտնել է Ֆրանսիայի նախագահը, համանման դիվանագիտական դեմարշ է կատարվել նաեւ Վրաստանի կառավարությանը։

Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահն իր ուղերձում նշել է այն մասին, որ չի կասկածում, թե Հայաստանն իր մեջ ուժ կգտնի դուրս գալու ծանր վիճակից, եւ որ «այս հարցում հայ ժողովուրդը կարող է ապավինել Ֆրանսիայի համակրանքին եւ ուշադրությանը»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives