May 7, 2021

«Մինչեւ Լաչինը չփակվի…»

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

ասում է ադրբեջանցի դիվանագետը

Այս օրերին Ադրբեջանի զանգվածային լրատվական միջոց­ներով պարբերաբար երբեմն քողարկված, երբեմն բացահայտ շարադրվում են այն պայմանները, որոնց կիրառումը միայն կարող է Ադրբեջանին զինադադար պարտադրել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ։ Այդպիսի մի ծավալուն հա­ղորդում հնչեց սարտի 9-ին «Ազատություն» ռադիոկայանով, հանդես եկան Ադրբեջանի արտգործնախարարության պատասխանատու աշխատակրց Արիֆ Ազիզը եւ թղթակից Ռ. Հաջիեւը։

Ա. Ազիզն այսքան էլ հավատացած չէ, թե հնարավոր է զինադադար հայ-ադրբեջանական կազմավորումների միջեւ. վճռորոշն ամենից առաջ «Լաչինի ճանապարհը փակելն է այն հաշվով, որ հայերը ռազմական տեխնիկա չտեղափոխեն Հայաստանից Ղարաբաղ։ «Մինչեւ Լաչինի դուռը չփակվի, – շեշտում է Ա. Ազիզը,– ադրբեջանական կողմը քաղաքական բանակցությունների չի գնա»։

Ադրբեջանի ներկայացուցիչը պնդում է, թե իբր «հայկական զինված ջոկատները մշտապես զենք են ստանում արտերկրից»։ Նա փորձում է հայերին ուղղել այն «մեղադրանքները», որոնք պետք է ուղղվեն իրենց, «ամեն անգամ հայերն են հարձակվում ադրբեջանական դիրքերի վրա», «խաղաղ բնակչությունը ամենուր տուժում է հայերի հրետակոծութ­յունից», անգամ «հայերը չեն հա­վաքում մարտադաշտում ընկած զինվորների դիակները»…

«Ազատություն» ռադիոկա­յանով ադրբեջանցիների ելույթները կրկին ցույց են տալիս, որ նր­անք պատրաստ չեն ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն եւ անպայման կձախողեն բանակցությունների միջոցով որեւէ առաջընթաց ձեռք բերելու հնարավորությունը։

Ս. ԱՎԱԳՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives