July 26, 2024

Մինչդեռ լռություն է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

ԼՂՀ-ն օգնություն է խնդրում…, մարդասիրական միջանցքը փակ է…, հազարավոր շահումյանցիների ճակատագիրը անհայտ է…, Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը կտրուկ սրվել է…

Անհոգ խաղաղություն եւ ՀՀՇ–ական անդորր է միայն Հայաստանի հեռուստատեսությունում, ռադիոյում եւ պաշտոնական մամուլի էջերում: Ուրիշ ի՞նչ կորուստներ եւ կորուստները փաստող հաղորդագրություններ են պետք սթափվելու եւ իրավիճակի ողջ ծանրությունը հասկանալու համար։ Ժողովրդական էլի ի՞նչ հուզումներ ու ցասում է պետք՝ հասկանալու համար, որ պատերազմը վաղուց արդեն մեր տունն է մտել։ Ինչպես կարելի է թյուրիմացությունների մեջ ապրել այդքան երկար եւ փորձել թյուրիմացության մեջ գցել նաեւ տան տիրոջը: Տան տերը լռում էր, երբ քաղաքական «լուրջ» խաղերին իրեն մասնակից չէին դարձնում:

Հերն էլ անիծած, ժողովրդինը աշխատելն ու ապրելն է: Բայց նա չի կարող լռել, երբ պատերազմ է: Պատերագմը սեփականաշնորհում չէ, աճուրդ չէ և կամ բարիքների բաշխում, որ ընտրյալներին բաժին հասնի:

Առողջ բանականությունը հուշում է, որ օրհասական այս պահին իշխանությունները պարտավոր են ժողովրդին ասել ճշմարտությունը, կիսվել նրա հետ, պարզաբանել, թե կոնկրետ ինչ են ձեռնարկում։ Եթե չեն ասում, ապա պետք է հրաժարական տան: Մինչդեռ լռություն Է։ Ասես ոչինչ չի եղել ու չի լինելու։ Մինչդեռ հեռուստատեսությունն ու պաշտոնական մամուլը «անտեղյակ» անհոգությամբ ուրիշ մի կյանքով են ապրում։ Մինչեւ ե՞րբ։ Մինչեւ ե՞րբ տիրոջը հեռու պահել իր ճակատագիրը տնօրինելու իրավունքից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives