October 16, 2024

Մենգրելիա կմտցվեն զորքեր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին հայ­տարարել է, որ կառավարական զոր­քեր կմտցվեն Մենգրելիա (Արեւմտյան Վրաստան): Ինչպես հայտնել է նախարարը, կառավարությունը որոշել է այդ քայլին դիմել՝ «խափանելու անօրինական զինված կազմավո­րումների ավազակային գործողութ­յունները»։

Ինչպես հայտարարել է նախա­րարը, ավելի ու ավելի են տարած­վում լուրերն այն մասին, թե իբր Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախարդիան պատ­րաստվում է Մենզրելիա վերադառնալ. վերադարձի պայմաններից մեկն էլ իրեն հավատարիմ ջոկատների զինպատրաստման ուժեղացումն է։ «Դա բացառվում է: Մենք բավակա­նաչափ ուժեր ունենք այնտեղ զորքեր մտցնելու, բոլոր ապօրինի զինված կազմավորումներին զինաթափ անե­լու եւ Մենգրելիայում սկսված անջա­տողական շարժմանը վերջ տալու համար»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives