July 31, 2021

Մեկ զոհ և տասնյակից ավելի վիրավորներ Գորիսի շրջանում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքների երկայնքով շարունակվում է ադրբեջանական զինված ուժերի եւ տեխնիկայի կուտակումները։ Ճշտվում են օգոստոսի 8-ին Գորիս քաղաքի եւ շրջանի Վերիշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն գյուղերի վրա ադրբեջանցիների ձեռնարկած աննախադեպ հրետակոծության հետեւանքները։ Վիրիշեն գյուղը, լինելով քաղաքին անմիջապես մոտ, առաջին անգամ է հայտնվել նման ուժգին հրետակոծության թիրախում։ Տասնյակ տներ ավերվել են։

Երեք ծանր վիրավորներից մեկը Երեւան տեղափոխվելուց հետո, օգոստոսի 10-ի առավոտյան, մահացել է։ Գյուղի վրա «Գրադ» կայանքներից արձակված 30-ից ավելի արկերի պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Մեծ են ավերածությունները նաեւ Տեղ, Կոռնիձոր եւ Խնձորեսկ գյուղերում, շուրջ 9 ծանր վիրավոր, տասնյակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածներ, մի քանի տասնյակ միլիոնի նյութական արժեքների կորուստներ… Այսպիսին է ոչ լրիվ պատկերը Գորիսի շրրջանի գյուղերի վերջին հրետակոծությունից հետո։

Օգոստոսի 9-ին եւ 10-ին, դիրքային մարտեր են մղվել Կոռնիձորի մերձակա բարձրունքները հսկող հայկական ինքնապաշտպանական ուժերի եւ ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումների միջեւ։ Միեւնույն ժամանակ, Կուբաթլիից գնդակոծվում են Ներքին Խնձորեսկի մերձակա տարածքները։ Գորիսի շրջանի մարտական գործողություններին մասնակցում է ադրբեջանական կանոնավոր բանակը։ Ինչպես միշտ, հակառակորդը կարճատեւ հարաբերական Ներքին Խնձորեսկի մերձակա տարածքները, Գորիսի շրջանի մարտական գործողություններին մասնակցում է ադրբեջանական կանոնավոր բանակը։ Ինչպես միշտ, հակառակորդը կարճատեւ հարաբերական հավասարակաշռությունն օգտագործում է իր պլաններին առավել կաղմակերպված բնույթ հաղորդելու, նոր մարտական գործողությունների նախապատրաստելու ուղղությամբ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives