May 11, 2021

Մարտեր Մարտակերտի համար

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ.

ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի շտաբից Արմենպրեսի ստացած տեղեկությունների համաձայն, մարտի 9-ին առավոտից վերսկսվել են մարտերը Մարտակերտի ուղղությամբ: Կռիվները մղվում են քաղաքից 4-5 կիլոմետր հեռավորության վրա: Ադրբեջանցիները, ըստ երևույթին, կանխազգալով Մարտակերտի կորուստը, շարունակում են ավերել այն ամենը, ինչ մնացել է քաղաքից: Սրանք ինքնապաշտպանության ուժերի շտաբի հետախուզական տվյալներն են:

Նախորդ օրը ղարաբաղյան ջոկատների կողմից ազատագրված բոլոր բնակավայրերը գտնվում են նրանց լիակատար հսկողության ներքո:

Գորիս-Լաչին ճանապարհը, որով անխափան բեռներ են տեղափոխվում, նույնպես վերահսկվում է Ղարաբաղի բանակի կազմավորումների կողմից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives