July 27, 2024

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)

Ինչպես արդեն հայտնել էինք, Հյուսիսային Օսիայի Ռոքի լեռնանցքում ձնահյուսի տակ էին մնացել բազմաթիվ ավտոմեքենաներ, որի հետեւանքով կային մարդկային զոհեր, այդ թվում նաեւ 12 հայեր։ Ինչպես մեզ հայտնեց ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլադիմիր Սանոյանը, փրկարարական աշխատանքները կազմակերպելու, ձյան տակ մնացած մարդկանց եւ տեխնիկան փրկելու գործում ցույց տված աջակցության համար ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը շնորհակալական հեռագիր է հղել Հյուսիսային Օսիայի Ինքնավար Հանրապետության ԳԽ նախագահ Ա. Գալազովին եւ նախարարների խորհրդի նախագահ Ս. Խետագուրովին։ Նրանում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության անունից անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Հյուսիսային Օսիայի Ինքնավար Հանրապետության համապատասխան գերատեսչություններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին Ռոքի լեռնանցքում զոհերի համատեղ որոնման աշխատանքները կազմակերպելու գործում ՀՀ կառավարական հանձնաժողովին համակողմանի օգնություն ցուցաբերելու համար»:

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives