December 7, 2024

ՀՀ Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337)

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների, տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսական զարգացման, ֆինանսա-վարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Նախկին ԽՍՀՄ արտաքին պարտքից եւ ակտիվից Հայաստանին բաժին ընկնող մասի վերաբերյալ» փաստաթուղթը։

Անդրադառնալով նախկին խորհրդային հանրապետությունների արտաքին պարտքի եւ ակտիվի մեջ ունեցած իրենց բաժնից հրաժարվելու վերաբերյալ ՌԴ առաջարկությանը, ԳԽ հանձնաժողովները դրականորեն են վերաբերվել կառավարության այս ուղղությամբ բանակցություններ սկսելու մտադրությանը։

«Նման բանակցություններ վարելու լիազորություններ, ըստ գործող օրենքի, կարող է տալ ՀՀ նախագահը եւ կառավարությունը, իսկ ըստ ՀՀ ԳԽ օրենքի, խորհուրդը կարող է պարզապես հսկողություն սահմանել այդ գործընթացի վրա։ Հետեւաբար, ողջունելով Գերագույն խորհրդին դիմելու եւ հանձնաժողովների կարծիքն իմանալու կառավարության այդ քայլը, մեր համատեղ նիստը որոշեց բանակցությունների ողջ ընթացքում պարբերաբար անդրադառնալ այս խնդրին»,– Ա.Մ.–ին ասել է ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Շ. Քոչարյանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives