September 19, 2021

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541)

Գերագույն խորհրդի նախագահության հոկտեմբերի 2-ի հերթական նիստում, որը վարում էր խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, որոշակի լրացումներից հետո հավանություն տրվեց ՀՀ Գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանի հոկտեմբերի 5-7-ի նիստերի օրակարգի նախագծին: Նիստում «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգի և պաշտոնային համապատասխանության մասին» հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բագրատ Ասատրյանը: Պատգամավորների ելույթից և անհրաժեշտ պարզաբանումներից հետո որոշվեց հարցը վերադարձնել հանձնաժողով՝ լրամշակման:

Ապա Գերագույն խորհրդի նախագահությունը անդրադարձավ խորհրդարանի աշխատանքների բարեփոխման խնդրին: Քննարկվող հարցի շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն, որի ժամանակ փորձ կատարվեց  ԳԽ նստաշրջանի անցած նիստում քննարկված, բայց անհրաժեշտ ձայներ չհավաքած Գերագույն խորհրդի ռեֆորմին վերաբերվող տարբերակների միջև գտնել ընդհանուր եզրեր և խորհրդարանի առաջիկա նիստի քննարկմանն առաջարկել բարեփոխման ընդհանուր առմամբ ընդունել մի նոր նախագիծ:

Այսօր, հոկտեմբերի 3-ին,  ՀՀ ԳԽ նախագահության նիստը կշարունակվի:

(ԳԽ մամուլի կենտրոն)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives