December 7, 2024

Հիշեցում Համբարձում Գալստյանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)

Քաղաքային խորհուրդը վրդովվել է։ Նախկին քաղաքապետը նո­րից հայտնվեց ասպարեզում ու, ոչ ավելի – ոչ պակաս, թքեց քաղա­քային իշխանության երեսին։ Ու պարտքը կատարած հեքիաթի հերոսի նման նորից անհետացավ քաղաքից (բա, ասում էիր՝ «Հայտնեք, որ ես արդեն քաղաքում եմ»): Պարոն Գալստյան, քար ես գլորել, գուցե ցանկանամ իմանալ մինչեւ ուր գլորվեց։

1988-ի սկզբներին հայտնվեցիր Թատերական հրապարակի բե­մին։ Կրակոտ ելույթներ էիր ունենում, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էիր։ Բայց հիշիր, նույն 88-ին, երբ Չարբախի բնակարաններից մե­կում «Հայրենիք» ամսագիր էր տպվում, դու գալիս ու խնդրում էիր գրվածքներդ տպագրել, բայց անուն – ազգանունդ չտպել։ Հիշում ես, պարոն Գալստյան։ Ես որ հիշում եմ։ Վախենում էիր։ Հիմա առյուծ ես կտրել։ Ո՞նց եղավ, ե՞րբ հասցրիր։ Հիմա արդեն առանց վախի հայ­տարարում ես՝ ես քաղաքում եմ։ Ո՞ւմ բառապաշարից ես վերցրել, գոնե գիտակցում ես։

Դու ե՞ս պետությունը, Համբարձում Գալստյան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives