October 28, 2021

Հարրի Ջիլմորը՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389)

ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը մարտի 16-ին դեսպաններ է նշանակել հինգ երկրներում՝ Պերուում, Հայաստանում, Սենեգալում, Գվատեմալայում եւ Սլովենիայում։ Հայաստանում այդ պաշտոնը կստանձնի Հարրի Գիլմորը։ Նա կլինի իր երկրի առաջին դեսպանը Հայաստանում։ Ջիլմորին պաշտոնին էր նշանակել դեռ նախագահ Բուշը, սակայն նախագահական ընտրություններից առաջ Սենատը ժամանակ չէր ունեցել հաստատել նշանակումը:

Հարրի Ջիլմորն իր գործունեությունը արտաքին քաղաքականության բնագավառում սկսել է 1962-ից։ Նա աշխատել է Բեռլինի ամերիկյան միսիայում, ԱՄՆ-ի Բելգրադի եւ Անկարայի դեսպանատներում եւ Մյունխենի ամերիկյան հյուպատոսարանում։ Մի շարք պաշտոններ է զբաղեցրել նաեւ Վաշինգտոնում: Ջիլմորը ավարտել է Փիթսբուրգի համալսարանը։

Նրան կուղեկցի կինը՝ երաժշտության պրոֆեսոր եւ երգիչ Քերոլը։

Նշանակումը պետք է հաստատվի Սենատի կողմից։ Զիլմորը հավանաբար Հայաստան կժամանի ապրիլին կամ մայիսին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives