November 27, 2021
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Հանցագործությունների քանակն աճում է, իսկ բացահայտումներինը՝ նվազում

Հանցագործությունների քանակն աճում է, իսկ բացահայտումներինը՝ նվազում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)

«Արդեն 3-րդ տարին է, որ հանցագործությունների թիվը Հայաստանամ արագ տեմպերով աճում է»,– ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը: Ըստ նրա հայտնած տեղեկությունների, եթե 1989 թվականին գրանցվել է 8415 հանցագործություն, 1990 թվականին՝ 12110, ապա 1991-ին կազմել է 13109 հանցագործություն, իսկ 1992 թվականին, դեռ լիովին չճշգրտված տվյալներով, գրանցված հանցագործությունների քանակը արդեն հասել է մոտավորապես 15000-ի։ Միեւնույն ժամանակ նա հայտնեց, որ եթե նախկինում շուրջ 8000 գրանցված հանցագործությունների դեպքում դատարանի առաջ կանգնում էին շուրջ 7500 մարդ, ապա վերջին երեք տարիներին գրանցված ավելի քան 12000 հանցագործությունների պայմաններում դատարանի առաջ կանգնել են ընդամենը շուրջ 4000 մարդ։ Ըստ նրա, անպատժելիության այդ երեւույթի «պատճառն այն է, որ հանցագործներին հետախուզելու, հայտնաբերելու, քրեական գործերը որակյալ քննության ենթարկելու եւ քննչական օպերատիվ գործողությունները զուգակցելու աշխատանքները դեռեւս գտնվում են ցածր մակարդակի վրա»։

Շարունակելով, այդ մասին իր խոսքը, ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է նաեւ, որ վերջին տարիներին սկսվել է նկատվել հատկապես ծանր հանցագործությունների թվի աճի միտում։ Այսպես, եթե գրանցված հանցագործությունների քանակը 1991 թվականի համեմատությամբ 1992 թվականին աճել է 24,8 տոկոսով, ապա նույն ժամանակահատվածում ծանր հանցագործությունների թիվն աճել է 42,4 տոկոսով։ 1991 թվականի համեմատությամբ 1992 թվականին պետական, հասարակական եւ քաղաքացիների գույքի գողություններն աճել են 56,4, ավազակությունը՝ 132 տոկոսով։ 1992 թվականին գրանցվել է 223 դիտավորյալ սպանության փաստ, քննչական վարույթում է գտնվել 20456 քրեական գործ, որից ավարտին է հասցվել միայն 5211-ը։ Ըստ Ա. Գեւորգյանի, 1992 թվականին հանցագործների չհայտնաբերման հետեւանքով կասեցվել է 9285 քրեական գործի քննություն։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives