July 27, 2024

Հանրահավաքը միասնության կոչով

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Ազգային ժողովրդավարական միության եւ Քրիստոնյա դեմոկրատական միության նախաձեռ­նությամբ Երեւանի Ազատության հրապարակում մարտի 13-ին կայացավ հանրահավաք, որին հրա­վիրված էին նաեւ «Ղարաբաղ» կո­միտեի եւ այլ քաղաքական կազ­մակերպությունների ներկայացուցիչները։ ԱԺՄ անդամ Դավիթ Վարդանյանը իր ելույթում անդ­րադարձավ հանրապետությունում ստեղծված անմխիթար վիճակին եւ դրանից դուրս գալու միջոցներին՝ նշելով ազգային առողջ ուժերի համախմբման կարեւորությունը, որի gործում մեծ դեր պետք է ունենա ժողովուրդը։

Անդրադառնալով կառավարման նախագահական համակարգին՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախ­կին, այժմ ՀՅԴ անդամ Սամսոն Ղազարյանը խոսեց այդ համակարգի թերությունների եւ վնաս­ների մասին։ Հանրահավաքում ելույթ ունեցողները անդրադարձան նաեւ վերջին շրջանում հաճախակի շոշափվող կոնֆեդերացիայի դագաղափարի վնասներին, պետական բյուջեի մեծ ճեղքվածքին, հարկային սխալ քաղաքականությանը, պատգամավոր-ընտրող կապի բացակայությանը եւ այլ հարցերի։

Հանրահավաքի մասնակիցներ, բոլոր հարցերի լուծման գործում կարեւորելով ժողովրդի միասնության անհրաժեշտությունը, նպատակահարմար համարեցին հաճախակի դարձնել այսպիսի հավաքների կազմակերպումը:

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives