March 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Հայկական նավթ. տվյալները ճշտվում են, կրքերը՝ բորբոքվում

Հայկական նավթ. տվյալները ճշտվում են, կրքերը՝ բորբոքվում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Օտարերկրյա մամուլն ու գործակալությունները հաստատում են «Հայլուրի» տարածած տեղեկատվությունը Հայաստանում նավթի եւ գազի պաշարների առկայության մասին։ Մասնավորապես ամերիկյան «Platt’s Oilgram News» թերթը մարտի 18–ի համարում տեղեկացնում է, որ ամերիկյան անկախ երկրաբաններն իրոք նավթի եւ գազի հավանական 4 շտեմարան են գտել Հայաստանում եւ, հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ ճգնաժամը՝ առաջարկել են մինչեւ հաջորդ ձմեռ ամերիկյան ընկերությունների օժանդակությամբ սկսել դրանց արդյունահանումը։ Հիշյալ հրապարակումը նշում է պաշարների հետեւյալ հնարավոր չափերը. գազինը՝ մոտ 1 տրլն 300 մլն խոր. ֆութ, նավթինը՝ 450 մլն բարել։ Անկախ երկրաբանների խումբն առաջարկել է Հայաստանի իշխանություններին ԱՄՆ-ի առեւտրի եւ բարգավաճման գործակալության համար մշակել վառելանյութի որոնման եւ արդյունահանման երկարաժամկետ ծրագրեր, միաժամանակ արագ, մինչեւ գալիք ձմեռ նավթ ու գագ արդյունահանելու մի ծրագիր գործադրել։ Տեղեկագիրը պատրաստել են Վաշինգտոնի «Քոր ինթերնեշընլ» ընկերության նավթի բաժանմունքի վարիչ Հանթեր Հերոն եւ անկախ երկրաբան Ռոլանդ Պեյնին։ Հ. Հերոն հայտնել է, որ, չնայած արդիական սարքավորումների բացակայությանը, Հայաստանի երկրաբանները բավականին լրատվություն են հավաքել նավթի հնարավոր պաշարների մասին։

Հավանական 4 շտեմարաններից երեքը (Արմավիր, Գետաշեն եւ Սեւաբերդ) գտնվում են Երեւանից դեպի արեւմուտք, թուրքական սահմանի մոտ։ Առաջին երկուսը միայն գազ են պարունակում, իսկ երրորդը՝ գազ եւ նավթ։ Չորրորդը, որ գտնվում է Երեւանից 7 կմ դեպի արեւելք, Ձորաղբյուրի մոտակայքում, միայն նավթ է պարունակում։

Տեղեկագիրը ներկայացնում է մի ծրագիր, որը ենթադրում է ամերիկյան մեքենասարքավորումների օգտագործում եւ Հյուսթոնից հրավիրված մասնագետների մասնակցություն։ Այն նպատակ ունի մինչեւ հաջորդ ձմեռ երկուական հոր բացել յուրաքանչյուր շտեմարանի վրա։ Ենթադրվող ծախսը կազմում է 10.5 մլն դոլար։ Ծրագրի հեղինակները հավաստիացնում են, որ նավթի եւ գազի հայտնաբերումից անմիջապես հետո դրանք հնարավոր է օգտագործել Հայաստանի էներգետիկ համակարգի համար։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives