July 27, 2024

Հայաստանի միսիայի տեղեկատու բյուրոյից

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովրդի ձայն

Ժողովրդի ձայն, 30 հոկտեմբերի, 1918թ., թիվ 47

Վրաց կառավարության պաշտոնական հաղորդագրության առթիվ այն խոսակցության մասին, որ տեղի է ունեցել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի և ներքին գործոց նախարարի օգնական պ. Գվարջելաձեի միջև տաճիկների համաձայնությամբ Լոռվա շրջանը գրավելու մասին, պ. Ջամալյանը հոկտեմբերի 25-ին դիմել է մի գրությունով Վրաստանի ներքին գործերի նախարար Ռամիշվիլուն, որտեղ նա ասում է, որ պաշտոնապես հաղորդած լուրը բացատրության կարիք ունի։

Պ. Գվարջելաձեն հայտնել է, որ ինքը ունի մի  փաստաթուղթ (документ), որով Տաճկաստանի ներկայացուցիչը Վրաստանում Աբդուլ-Քերիմ փաշան առաջարկում է վրաց կառավարությանը գրավել Լոռվա շրջանը տաճիկների հեռանալու պատճառով։

Այս առթիվ Ջամալյանը առարկել է, որ Աբդուլ-Քերիմ փաշայի հայտարարության համաձայն՝ Հայաստանի Կառավարությունը նույնանման առաջարկություն ստացել է Մահմեեդ Ալի փաշայի կողմից և միևնույն տերիտորիայի վերաբերմամբ։ Եվ միաժամանակ առաջարկելը և Վրաստանին և Հայաստանին պարզ ցույց է տալիս, որ այս երկու հանրապետությունների միջև ծագած վեճը պիտի լուծեն իրենք՝ վրացիք և հայերը միասին՝ փոխադարձ համաձայնությամբ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives