June 24, 2021

Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կազմը

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0
Հառաջ, Երևան

Յառաջ, 6 մայիսի, 1920թ., թիվ 92

Այսօր, պառլամենտի կեսօրվա արտակարգ նիստում նախարարապետ Ա. Խատիսյանը, սեղմ հայտարարությամբ ներկայացնելով պառլամենտին երկրի ստեղծված տագնապալից դրությունը հանդեպ Հայաստանն օղակող թուրքական ուժերի, առաջարկեց ընդունել իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականը և երկրի ղեկը հանձնել պառլամենտի և Հայաստանի դեմոկրատիայի բացարձակ և լիակատար վստահությունը վարող նոր կառավարության։ Հին կառավարության կազմի հրաժարականը ընդունելուց հետո, բուռն ծափերի տակ նախարարապետ ընտրվեց Համազասպ Օհանջանյանը։

Նոր վարչապետը պառլամենտի 15 րոպե տևող դադարից հետո որոտընդոստ ծափերի և օվացիաների տակ հայտարարեց կառավարության նոր կազմը և հույս հայտնեց, որ հենված պառլամենտի և հայ ժողովրդի անվերապահ աջակցության և անձնազոհության վրա, նա կարող պիտի լինի երկիրը դուրս բերել ներկա ծանր վիճակից և հայ ժողովրդի պետության նավն ուղղել դեպի լուսավոր և հաղթական ապագան։

Նոր կառավարությունն ունի հետևյալ կազմը։ Նախարարապետ և արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանյան, ներքին գործերի և զինվորական նախարար՝ Ռուբեն Տեր-Մինասյան, ֆինանսների և արդարադատության՝ Աբր. Գյուլխանդանյան, գյուղատնտեսության և աշխատանքի Ս. Վրացյան, հանրային կրթության և արվեստի՝ Գևորգ Ղազարյան, խնամատարության և վերաշինության նախարար՝ Ս. Արարատյան և հաղորդակցության նախարար՝ Ա. Ջամալյան։ Նույն նիստում ընդունվեց և հաստատվեց Պառլամենտին մի ամսվա դադար տալու ու նրա լիազորությունները կառավարության հանձնելու օրինագիծը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives