December 3, 2024

Հայաստանի Ապահովության խորհրդի հայտարարությունը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Հորիզոն, 18 (5) ապրիլի, 1918թ., թիվ 72

Ֆրոնտի դրության կրիտիքական լրջությունը պարտք է դնում Հայաստանի Ապահովության Խորհուրդի վրա հայտարարել թուրքահայ բոլոր զինվորներին, որ թուրքահայ դիվիզիան իր կազմության սկզբից ևեթ գտնվելով կորպուսի հրամանատար գեն. Նազարբեկովի հրամանատարության ներքև, ամեն մի զինվոր պարտավոր է ամենախիստ կարգապահությամբ հնազանդել հրամանատարության կարգադրություններին, այն գիտակցությամբ, որ ամենափոքր անկարգապահությունը, այս լուրջ րոպեներին, կրնա աղետաբեր հետևանքի հանգիլ: Ամեն մի զինվոր պետք է խորապես գիտակցի, որ ֆրոնտի միակ պատասխանատուն վերին հրամանատարությունն է, որի պաշտպանության է հանձնված այսօր ողջ հայության ֆիզիկական գոյությունը: Հետևաբար, ամեն մի քայլ, որ խախտելու բնույթ ունենա, ֆրոնտի գլխավոր ուժը, այն է կարգապահությունը՝ մահացու հարված պիտի նկատվի հայության սրտին, և իբրև այդպիսին բնականաբար պիտի ենթարկվի ամենախիստ պատժի: Հայաստանի Ապահովության Խորհուրդ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives