July 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Խ. Հարությունյան. «Հացի հարցում սպասվում է լարվածության թուլացում»

Խ. Հարությունյան. «Հացի հարցում սպասվում է լարվածության թուլացում»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Ազգ, 1 հոկտեմբերի, 1992թ., թիվ 99 (191)

Անդրադառնալով հանրապետությունում հացի մատակարարման ոլորտում ստեղծված դժվարություններին, Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը մեր թղթակցին հայտնեց, թե Բաթումում գտնվող մեր հանրապետության շուրջ 30 հազար տոննա հացահատիկը շարունակում է առաքվել Հայաստան:

Պրն. Հարությունյանն ասաց, որ Վրաստանի վարչապետ Սիգուայի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը Բաթումում գտնվող հացով լի նավից այլևս բեռնաթափում չկատարի, քանի որ նրա հասանելիքը վերջացել է: Եթե առաջիկայում Հայաստանի համար կատարվող հացի բեռնաթափումը լավ կազմակերպվի, ապա լարվածության որոշակի թուլացում կլինի: «Խնդիրն այն է, որ մենք կայուն ճանապարհներով ապահովենք անհրաժեշտ պաշարներ»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է քարտային համակարգին անցնելուն, ապա, վարչապետի կարծիքով, երևի թե նման անհրաժեշտություն առաջանա: Բայց նախևառաջ պետք է լուծվի սպառման մակարդակը լավացնելու խնդիրը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives