December 3, 2024

Խորհրդային Ռուսաստանը և Էստոնիան

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Աշխատավոր, Թիֆլիս

Աշխատավոր, 6 փետրվարի, 1920թ., թիվ 29

Կոլչակ-Դենիկին-Յուդենիչ հակահեղափոխական երրորդության ռազմական պարտությունից հետո, երբ անգամ եվրոպական իմպերիալիստների համար էլ ակներև դարձավ, որ նրանց պայքարը բոլշևիկների դեմ հնարավոր է միմիայն ու գլխավորապես Անտանտի անմիջական օգնությամբ՝ Վերսալի հերոսները իսկույն ձեռք վերցրին իրենց այդ «պրոտեժեներից» և քաշվեցին «նախօրոք պատրաստված դիրքերը»։

Ռուսական երբեմնի կայսրության ծայրամասերում առաջացած հանրապետությունները, վաղուց ի վեր իրենց վրա էին կենտրոնացրել դաշնակիցների «բարձր» ուշադրությունը։ Առանձին հոգացողության առարկա էին մասնավորապես Մերձբալթյան և Անդրկովկասյան հանրապետությունները, որոնք Լոնդոնի ծրագրով ու Լեհաստանի ղեկավարությամբ՝ պիտի կազմեին բուֆեր պետությունների այն օղակը, որի մեջ պիտի խեղդվեր բոլշևիկյան Ռուսաստանը։ Այդ ծրագիրն իրագործելու համար էր, որ միանգամայն անսպասելի կերպով ու արագորեն տեղի ունեցավ Մերձբալթյան, ապա նաև Անդրկովկասյան կառավարությունների անիմաստ ու միջազգային իրավունքի տեսակետից ոչ մի արժեք չունեցող «de facto» ճանաչումը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives