Սովետական Հայաստան, 2 փետրվարի, 1978թ., թիվ 28 (17376)
Փետրվարի 1-ին ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության նախագահ Լ. Ի. Բրեժնևը ընդունեց Կուբայի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի և Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, հեղափոխական զինված ուժերի մինիստր Ռ. Կաստրոյին:
Զրույցին մասնակցում էր ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՍՍՀՄ պաշտպանության մինիստր Դ. Ֆ. Ուստինովը:
Զրույցի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին սովետա-կուբայական եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման շուրջը: Արծարծվեցին նաև միջազգային կյանքի մի քանի հարցեր, որոնք արդի պայմաններում հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար:
Զրույցն անցավ բարեկամության, անկեղծության և լիակատար փոխըմբռնման մթնոլորտում:
Նկարում.— Զրույցի ժամանակ: Հեռուստալուսանկար՝ ՏԱՍՍ-Արմենպրեսի