July 27, 2024

ԼՂՀ ԳԽ նախագահ չընտրվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 4 հունիսի, 1992թ., թիվ 104 (193)

Հունիսի 3-ին ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները անդրադարձան նստաշրջանի օրակարգի չորրորդ հարցին՝ խորհրդարանի նախագահի ընտրությանը։ Նախկին ԼՂԻՄ-ի Մարտակերտի կոմկուսի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանը առաջարկեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Հադրութի շրջանի Տող գյուղի ինքնապաշտպանության ջոկատների հրամանատար Վիգեն Գրիգորյանը առաջարկեց ԼՂ Հանրապետության ԳԽ Նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի թեկնածությունը։

Նախքան երկու թեկնածուների նախընտրական ծրագրով հանդես գալը, ԼՂՀ խորհրդարանի մանդատային հանձնաժողովի նախագահ Հրանտ Խաչատրյանի առաջարկով, իր տեսակետը կայանալիք ընտրությունների, ինչպես նաեւ Արցախի ու Հայաստանի ղեկավարների ապագա փոխհարաբերությունների վերաբերյալ, ներկայացրեց ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը, որը հիմնականում խոսեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների համատեղ գործողությունների անհրաժեշտության մասին։ Նա ասաց. որ Հայաստանը համագործակցության կողմնակից է միաժամանակ ընդգծեց, որ նման համագործակցության համար պետք Է նպաստավոր պայմաններ ստեղծվեն նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից։

Այնուհետև ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածուներ Գ. Պետրոսյանը եւ Ռ. Քոչարյանը ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին։

Ապա կայացավ քվեարկություն։ Ընդմիջումից հետո խորհրդարանում հրապարակվեցին քվեարկության արդյունքները։ Գ. Պետրոսյանի օգտին քվեարկել Էհն 30, դեմ` 26 պատգամավոր։ Ռ.Քոչարյանի թեկնածության կողմ էին քվեարկել՝ 23, դեմ՝ 33 պատգամավոր։ Այսպիսով, ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը չընտրվեց։

Նստաշրջանի երեկոյան նիստում առաջարկվեցին Գեորգի Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վագիֆ Գալստյանի եւ Լեոնարդ Պետրոսյանի թեկնածությունները։ Վերջին երկուսը, օգտագործելով ելույթ ունենալու հնարավորությունը, իրենց տեսակետը ներկայացրին խորհրդարանին եւ ինքնաբացարկ հայտնեցին։ Վ. Գալստյանը կոչ արեց վարել այնպիսի քաղաքականություն, որը հաշվի Է առնելու Հայաստանի շահերը։ Լ. Պետրոսյանը ԼՂ Հանրապետության հռչակումը անվանեց քաղաքական խաղ, որով «ղարաբաղցիները փորձեցին Հայաստանը զերծ պահել ծանր հարվածներից»։ Նա անհանգստություն հայտնեց այն առումով, որ այդ «խաղը» վերածվում է գործի եւ պնդեց, որ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայունացման հիմնական հիմքերը։

Նա կոչ արեց պաշտպանես Ռ. Քոչարյանի թեկնածությունը։ Լ. Պետրոսյանն ավելացրեց, որ եթե ապագայում Դաշնակցությունը դառնա իշխող կուսակցություն Հայաստանում, ապա նա անպայման, ենթարկվելով իշխող կուսակցության որոշումներին, կքվեարկի այդ կուսակցության թեկնածուի օգտին նաեւ Ղարաբաղում։

Քննարկումների ընթացքում հիմնական վեճերը ընթացան ՀՅ Դաշնակցության եւ ՀՀՇ-ի՝ Հայաստանում իշխող կուսակցության, դիրքորոշումների շուրջ: Նախագահի թեկնածու Գ.Պետրոսյանը սպառիչ պատասխան տվեց կուսակցական եւ ազգային շահերը համադրելու հարցին։ Թեկնածու Ռ. Քոչարյանը իր ելույթում պնդում էր, որ որեւէ առնչություն չունի ՀՀՇ-ի հետ, այդուհանդերձ երկու թեկնածուներն էլ ընդգծեցին, որ հաջողության հասնելու դեպքում իրենցից եւ ոչ մեկը թույլ չի տա շփոթել կուսակցական շահը ժողովրդի շահի հետ։

Ելույթ ունեցան Ի. Մուրադյանը, Զ. Բալայանը, ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը եւ այլոք։

Ելույթներից հետո սկսվեց ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պարզվեց, որ երկրորդ փուլում նույնպես ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ չընտրվեց։ Ընտրությունները կշարունակվեն հունիսի 4-ին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives