December 6, 2024

Թիֆլիսի ազգաբնակչությանը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256

Երկաթուղային մթերամատակարարման կազմալուծումը, որ առաջ է եկել Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած բարդություններից, զրկել է հասարակական կազմակերպություններին պարենային ապրանքները ժամանակին ստանալու հավատից, հետևաբար և մնում է մաքսիմալ խնայողություն կատարել ձեռքի տակ եղած պաշարը ծախսելու վերաբերմամբ:

Ամեն րոպե Անդրկովկասը կարող է կտրվել Հյուսիսային Կովկասից, Անդրկովկասին սնունդ մատակարարող միակ աղբյուրից:

Ձեռք են առնվում ամենաեռանդուն միջոցներ ազգաբնակչությանը պարենի կողմից ապահովելու վերաբերմամբ: Սակայն պարենավորիչ կազմակերպություններն առայժմ ստիպված են ալյուրի եղած պաշարի սպառումը կրճատել մինչև մինիմում, որպեսզի կարելի լինի մի կերպ տանել այս ծանր ժամանակաշրջանը:

Համաձայն Քաղաքային Դումայի և պարենավորիչ կազմակերպությունների որոշման, նոյեմբերի 29-ից սկսած, մինչև որ դրությունը կբարվոքվի, ազգաբնակության յուրաքանչյուր հոգուն կտրվի 3/8 ֆ. հաց և ¼ ֆ. պաքսիմատ (սուխարի, որի ֆունտը գնահատվում է 32 կոպ.):

Քաղաքացինե՛ր

Քաղաքային Դուման և Պարենավորիչ կազմակերպությունները կոչ են անում ձեզ անդորրությամբ հանդիպել և այդ նոր ու ծանր փորձության և այդպիսով կատարել քաղաքացու հեղափոխական պարտքը:

Քաղաքային վարչություն
Պարենավորիչ վարչություն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives