July 27, 2024

Թեժ մարտեր Մարտակերտում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Խփվել է թշնամու մեկ ուղղաթիռ

«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տվյալների համաձայն, Մարտակերտի շրջանում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Մարտի 22-ին Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները, ռազմական օդուժի եւ տեխնիկայի ուղեկցությամբ, մի քանի անգամ լայնածավալ հարձակում էին ձեռնարկել նախօրյակին ազատագրված Ներքին Հոռաթաղ գյուղի ուղղությամբ։ ԼՂ Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը հաջողությամբ հետ են մղել թշնամու բոլոր գրոհները՝ պատճառելով նրան կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստ։

Մարտի 23-ի առավոտյան ադրբեջանական զինվորական կազմավորումները վերսկսել են իրենց հարձակումը Մարտակերտի ռազմաճակատում, նորից օգտագործելով ռազմական օդուժ։ Ծավալված մարտերի ընթացքում հայ ազատամարտիկները խփել են մեկ ռազմական ուղղաթիռ։ Ադրբեջանական կողմը կրել է նաեւ կենդանի ուժի զգալի կորուստ։ Հայկական կողմից վիրավորվել է 5 ազատամարտիկ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives