December 3, 2024

Էլչիբեյը խոսեց

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Երկիր, 10 հունիսի, 1993թ., հինգշաբթի

Էլչին Խալիլովը Բաքվից BBC-ին հայտնել է, որ երեկ երեկոյան Էլչիբեյը իր նստավայրում կառավարության նիստ է անցկացրել, որտեղ վարչապետ Փանահ Հուսեյնովը հայտարարել է, որ Սուրաթ Հուսեյնովի հիմնական պահանջը իր հրաժարականն է և նշել է, որ Ադրբեջանի բոլոր քաղաքական ուժերը պետք է տան Գյանջայի խռովության գնահատականը, քանի որ ներքին գործերի նախարարի հրամանին չենթարկվելը ինքնին խռովություն է: Խոսնակ Իսա Գամբարի կարծիքով, Գյանջայի իրադարձությունները համոզում են այն բանում, որ խռովարարները հանդիսանում են արտաքին ուժերի գործիք, որոնք ձգտում են թույլ չտալ Ադրբեջանին դուրս գալ իր ազդեցության ոլորտից: Նա հիշեցրեց, որ խռովարարները տեղավորվել են դեսանտային դիվիզիայի զինվորական ավանում: Էլչիբեյի խոսքերով պատահական չէին Գյանջայի իրադարձությունները այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստվում էր դուրս գալ ռուբլու գոտուց և պայմանագրեր ստորագրել: Էլչիբեյը նշեց, որ գնալով ավելի իրական են դառնում ԵԱՀԽ-ի ծրագրերի իրագործման հեռանկարները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս պայմաններում արտաքին ուժերը որոշել են հանրապետությանը հարվածել ներսից և գործողությունները զարգացնել տաջիկական կամ վրացական տարբերակով:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives