July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Էդ. Շևարնադձե. ռուսական զորքերը իրավունք չունեն վերահսկել Վրաստանի երկաթուղիները

Էդ. Շևարնադձե. ռուսական զորքերը իրավունք չունեն վերահսկել Վրաստանի երկաթուղիները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)

«Վրաստանի տարածքում տեղաբաշխված ռուսական զորքերը համապատասխան կարգավիճակ չունեն հանրապետության երկաթուղիների վերահսկողությունն իրականացնելու համար»,- Պետխորհրդի նիստում ընդգծել է նրա նախագահ Էդ. Շևարդնաձեն, ի պատասխան ՌԴ խորհրդարանում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հայտարարության: Ելցինն ասել է, թե ռուսական զինվորականները իրենց հսկողության տակ են վերցնում երկաթուղին «ռուս-աբխազական սահմանից մինչև աբխազիա-վրացական սահմանը»:

Շևարանդձեի խոսքով, այդ միջոցառման իրականացման համար լրացուցիչ զորքեր օգտագործելու մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Հանրապետության ղեկավարությանը հայտնի չէ նաև, թե ե՞րբ կսկվի ռուսական զորքի դուրսբերումը Վրաստանից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնում լրագրողներին հաղորդում են, թե իրենք երկաթուղու պաշտպանության համար Վրաստան լրացուցիչ զինկազմավորումներ մտցնելու մասին թչ մի տեղեկություն չունեն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives