December 3, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Երևանը մեծ հույսեր չի կապում Նազարբաևի միջնորդության հետ

Երևանը մեծ հույսեր չի կապում Նազարբաևի միջնորդության հետ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 9 սեպտեմբերի, 1992թ., թիվ 84(176)

Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հաղորդեց, որ սեպտեմբերի 1-ից մինչև 7-ը ադրբեջանական կողմը ավելի քան 60 անգամ խախտել է Հայաստանի սահմանը: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն իրականում չի ձգտում դադարեցնել լայնածավալ ռազմական գործողությունները սահմանում: Անդրադառնալով Ղազախստանի միջնորդական գործունեությանը՝ Շահնազարյանը նշեց, որ «մեխանիզմները չափազանց թույլ են, չկա համեմատաբար արդյունավետ գործող ապարատ, չկա նույնիսկ շուրջօրյա հեռախոսային կապ: Ուստի իրավիճակը դեռ ոչ ոքի առիթ չի տալիս սլավատեսության համար»:

Սակայն Երևանում նախագահ Նազարբաևի ներկայացուցիչ Կոժակովն ավելի լավատեսորեն է տրամադրված: Նրա կարծիքով, լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում փոքր-ինչ մեղմացել է: Կոժակովը հույս հայտնեց, որ կողմերը որևէ համաձայնության կգան, ինչը հնարավորություն կտա սեպտեմբերի 13-ին և 14-ին աշխատանքային խմբերի՝ Ալմա-Աթայում կայանալիք հանդիպման նախօրեին փոքր-ինչ առաջ շարժվել:

Մեր գործը պարզաբանելը չէ, թե ո՞վ է մեղավոր,— նշեց Կոժակովը,— այլ մեզ հանձնարարված առաքելության սահմաններում նպաստել Ալմա-Աթայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը:

Ընդ որում, Ղազախստանի նախագահի պատվիրակը ընդգծեց, որ ճիշտ չէր լինի սահմանափակվել միայն այդ հարցով, այլ անհրաժեշտ է անհապաղ սկսել Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկում: Նա չբացառեց այն հնարավորությունը, որ Ղարաբաղ կուղարկվի Նազարբաևի ներկայացուցիչը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives