October 21, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Դեսպանությունների ներկայացուցիչները՝ հրետակոծության ականատես

Դեսպանությունների ներկայացուցիչները՝ հրետակոծության ականատես

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

Մարտի 9-ին Տավուշ էին ժամանել Ռուսաստանում ԱՄՆ-ի զինվորական կցորդի օգնական, փոխգնդապետ Պավել Նելսոնը եւ Հայաստանի Հանրապետությու­նում Ամերիկայի դեսպանության զինվորական կցորդի ներկայացու­ցիչ Դոն Դելոնը։ Նրանց ուղեկ­ցում էր Հայաստանի գլխավոր սահմանապահ կոմիսար Գրիգոր Գրիգորյանը։ Շրջխորհրդում նրանց սահմանամերձ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հայտնեցին Տավուշի պա­րետ, գնդապետ Վազգեն Ղավալյանը, տեղական իշխանության ներկայացուցիչները։ Այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում իրենց այցը, պրն Դելոնը պատաս­խանեց, թե Հայաստանից եւ Ադրբեջանից իրարամերժ ու հակասա­կան տեղեկություններ են ստացվում, ուստի եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին։ Դեսպանությունների ներկա­յացուցիչները եղան սահմանամերձ Այգեպար գյուղում եւ դարձան թշնամու հերթական հրետակոծութ­յան ու պատճառած ավերածութ­յունների ականատեսը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives