March 29, 2024

Դեպքերը Ախալքալաքում և Բորչալուում

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Զանգ, 13 դեկտեմբերի, 1918թ., թիվ 79

Համաձայն Հայաստանի Խորհրդարանի որոշման, կառավարությունը զորամաս էր ուղարկել Ախալքալաքի գավառը տաճիկ զորքի հեռանալուց հետո բռնելու համար: Հակառակ Հայաստանի կառավարության բողոքի ո պահանջի, վրաց կառավարությունն էլ մյուս կողմից զորք է մտցրել Ախալքալաք: Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել բախում վրաց զորամասի և հայ առաջապահ գնդի միջև: Մյուս կողմից վրաց զորքերը սկսել են ռմբակոծել Լոռու Ուզունլար գյուղը:

Այս դեպքերի առթիվ Հայաստանի կառավարությունը վճռական բողոք է ներկայացրել Վրաստանի կառավարության և պահանջել է վերջ տալ բռնություններին հայերի դեմ:

* * *

Ուզունլարի ռմբակոծության առթիվ Լոռու շրջանի հայ գյուղերն ապստամբել են վրաց զորքերի դեմ: Ամբողջ երկաթուղագիծը Սանահինի կողմից քանդված է և վրաց երկու զրահապատ գնացքները մնմացել են այս կողմը: Ուզունլարցիք քշել են հարձակվող վրաց զորքերին ու խլել են գնդացիրները: Վրաց զինվորներից սպանվել են 80 հոգի: Վրաց ներկայացուցիչ Մդիվանին Քոբեր կայարանից վերադարձել է Ղարաքիլիսա, ապստամբ գյուղացիները չեն թողել նրան առաջ անցնելու: Նա խնդրում է Հայաստանի կառավարությանը ազդել ապստամբ գյուղացիների վրա, որ հնազանդվեն վրաց կառավարության:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives