March 28, 2024

Դաշնակցությունը մտադիր չէ նահանջել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)

Այս տրամադրվածությունն էր իշխում Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների՝ Հրայր Կարապետյանի և Ռոլանդ Շառոյանի հետ հանդիպման ժամանակ: Այն կազմակերպվել էր օգոստոսի 25-ին, Կինոյի տան մեծ դահլիճում:

Ինչպես և սպասվում էր, նորից ու նորից քննարկվեցին ամենացավոտ հարցերը՝ ազգային բանակը, Սահմանադրություն, Արցախում և սահմանամերձ շրջաններում մեկը մյուսի հետևից զիջած տարածքներ, Հանրապետության նախագահի հրաժարականը:

Կուսակցության ներկայացուցիչները շեշտեցին, որ ազգային բանակի ստեղծումն այսօր ժողովրդի գոյատևման միակ երաշխիքն է, քանի որ պատերազմը, ուզենք թե չուզենք, փաթաթվել է մեր վզին, և չպատերազմելը դրանից խուսափելու «լավագույն միջոցը» չէ:

Խոսվեց սահմանադրության ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ «մի երկրում ուր չկա Սահմանադրություն, անխուսափելի է ժողովրդավարության արհամարումը»: Որպես դրա ապացույց հիշատակվեց Հրայր Մարուխանյանի արտաքսումը: Այս փաստը գնահատվեց որպես կամայականություն և հենց իր՝ նախագահի կողմից հռչակված ժողովրդավարության ոտնահարում:

Հանդիպման ժամանակ տրված բազմաթիվ հարցերից մեկը հետևյալն էր.

— ՀՀ Գերագույն խորհրդի վերջին նստաշրջանից հետո թվում է, թե քաղաքական կրքերը հանդարտվել են, միտինգներ չկան, լռել են նախագահի հրաժարականի կոչերը: Չի՞ նշանակում, որ «Ազգային դաշինքը», Դաշնակցությունը նահանջում են իրենց պահանջներից, գոնե՝ միառժամանակ:

— Ամենևին,—  եղավ պատասխանը:— Մեր պահանջներն ուժի մեջ են, մենք դրանք ներկայացնում ենք լրատվական միջոցներով, Գերագույն խորհրդի նիստերում և մտադիր ենք նորից բարձրացնել ԳԽ առաջիկա նստաշրջաններում: Դաշնակցությունը մտադիր ենք նորից բարձրացնել ԳԽ առաջիկա նստաշրջանում: Դաշնակցությունը մտադիր չի նահանջել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives