July 27, 2024

«Գորշ գայլերը» կատաղում են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)

ԼՂՀ ռազմաճակատներում իրավիճակը մնում է խիստ լարված։ Օգոստոսի 24-ին շարունակվել են մարտական գործողությունները հարավային սահմանների երկայնքով եւ Լաչինի հումանիտար միջանցքի հարավում, ուր հիմնականում «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներով համալրված ադրբեջանական ուժերը փորձում են ստիպել ԼՂՀ պաշտպանական բանակի մարտիկներին նահանջել իշխող բարձունքներից՝ Լաչին-Գորիս ճանապարհը փակելու նպատակով։ Երկու կողմերն էլ կորուստներ ունեն։

Ռազմական գործողությունները շարունակվում են նաեւ Ֆիզուլու եւ Ջեբրայիլի ճակատներում, որոնց ընթացքում մեր մարտիկները կասեցրել են շահեկան դիրք գրավելու թշնամու բոլոր փորձերը։ Ռազմաճակատային գծի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է։ Երեկ ժամը 6.30-ից հրետանուց ու զրահամեքենաներից հրետակոծվել է ՀՀ Կապանի շրջանի սահմանամերձ գոտին։ Զոհերի ու վիրավորների մասին տվյալները ճշտվում են։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives