July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Գեորգի Պետրոսյանի հանդիպումը Հանրագիտարանի խմբագրությունում

Գեորգի Պետրոսյանի հանդիպումը Հանրագիտարանի խմբագրությունում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Մենք փորձում ենք աշխարհին ապացուցել, որ առանց ԼՂ Հանրապետության չի կարելի լուծել նրան վերաբերող որեւէ հարց»,– երեկ ՀՀ հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԳԽ Նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը։ Նա հանդիպման մասնակիցներին՝ Հանրագիտարանի աշխատակազմին, ԳԱ պատմության ինստիտուտի, հայրենակցական միությունների ներկայացուցիչներին ծանոթացրեց ԼՂՀ-ում տիրող իրավիճակին, ներկայացրեց պետական կառույցները, պաշտպանության համակարգը։

Անդրադառնալով Հայաստանում ԼՂՀ Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Պաշտպանության պետական կոմիտեի Հայաստանում ներկայացուցչությունների միաժամանակյա առկայության փաստին, ԼՂՀ ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը մասնավորապես նշեց, որ պատերագմի թելադրանքով ստեղծվեցին կառավարման այնպիսի ձեւեր, որոնք գուցեեւ չէին համապատասխանում աշխարհում ընդունված ձեւերին։ «Ես Հայաստանում ներկայացնում եմ ԼՂՀ պետության քաղաքական շահերը, իսկ ՊՊԿ-ն ռազմատնտեսական կառույց է եւ պետք է զբաղվի խնդիրների իր շրջանակով»,– ավելացրել է նա։

ԼԴՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանը, պատասխանելով րագմաթիվ հարցերի, ուրախությամբ նշեց, որ ԼՂՀ-ից հեռացած մարդիկ սկսել են մեծ խմբերով վերադառնալ հայրենիք։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives