July 27, 2024

Գանձակում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120

ԹԻՖԼԻՍ, 22 հունիսի. — Ստացված տեղեկությունների համաձայն, թուրքաց իշխանությունները կոչով առաջարկել են մահմեդականներին՝ հանձնել զենքերը երեք օրվա ընթացքում: Կատարվում են մասնավոր խուզարկություններ զենքերը խլելու համար: Արգելված է ալյուր արտահանել Գանձակի նահանգից, վագոնների մեջ կատարվում են խուզարկություններ:

Կայացավ նահանգական կոմիսար Զիաթխանովի նախագահությամբ խորհրդակցություն Գանձակի մեջ՝ պարենավորման հարցի առիթով: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև թուրքաց ինտենդանտը: Սահմանված են գներ թուրք զորքերի համար գրաված մթերքների վրա: Գները շատ ցածր են: Քաղաքագլուխ Ալիևը բողոք հայտնեց գները առանց գյուղացիների ներկայացուցիչների սահմանելու դեմ: Այժմ գրավվում է 200 հազար փութ հացահատիկ թուրք զորքերի համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives