July 27, 2024

Գամսախուրդիան մեկնել է Հայաստանից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355)

Հունվարի 15-ի երեկոյան Զվիադ Գամսախուրդիան և նրա ընտանիքի անդամները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեցին իրենց համար ուղարկված վրացական ավիաընկերության ինքնաթիռով: Գամսախուրդիան հրաժարվել է օդանավակայանում հավաքված լրագրողներին նշել թռիչքի երթուղին: Մեկնելուց առաջ Զվիադ Գամսախուրդիան իր և ընտանիքի անդամների անունից Հայաստանի Հանրապետության պաշտոնական իշխանություններին և հայ ժողովրդին շնորհակալություն է հայտնեց ժամանակավորապես իրեն տրամադրված ապաստանի և մարդասիրության համար:

Երեկ Հայաստանի նախագահի ապարատից մեզ հայտնեցին, որ ուշ երեկոյան Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Շարաշենիձեի հաղորդած տեղեկությունների համաձայն, ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրոզնի քաղաքում:

Այսօր Սաքինֆորմի թղթակիցը Արմենպրեսին հաղորդեց, որ Վրաստանի ռազմական խորհրդից ստացված վերջին տվյալների համաձայն հանրապետության նախկին պրեզիդենտը ժամանել է Զուգդիդի: Վրաստանի արևմուտքում գտնվող այս քաղաքում, որտեղ նրա կողմնակիցներն ամենամեծ թիվն են կազմում, արդեն առավոտյան հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են Գամսախուրդիային ուղեկցող մերձավոր զինակիցները:

Տեղի դիտորդների կարծիքով, այդ տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում, իրադրությունը կարող է կտրուկ սրվել:

(Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives