November 12, 2024

Բաքուն հերքում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

Ինչպես հաղորդում է «Տելեֆաքս» հեռուստածրագիրը, մարտի 7-ին Ադրբեջանի նախագահի մամ­լո ծառայությունը «Ազերթաջի» ալիքներով տարածել է մի հայտարարություն, որով դժգոհություն է հայտնվում Ադրբեջանի մասին Ռուսաստանի լրատվական գործա­կալությունների տարածած «ան­հանդուրժելի, բացահայտ սադրիչ բնույթ կրող» լուրերի առիթով։

«Մարտի 7-ին «Վեստի» ծրագրով ռուսաստանյան հեռուս­տատեսությունը տարածել է «Նեգա» գործակալության հաղորդագ­րությունը, որ իբր լեզգիաբնակ շր­ջաններում տեղի է ունեցած հանրահավաքը ցրվել է Ադրբեջանի հա­տուկ նշանակության ջոկատների կողմից, որի ընթացքում սպանվել են 7 լեզգիներ։

Իրականում մարտի 5-ին Կուսարիի շրջանում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունե­ցել, որը նվիրված էր զորակոչին։ Այն անցել է հանգիստ պայմաններում եւ, հասարակական կարգի խանգարման դեպքեր չեն եղել», ասվում է հայտարարության մեջ։ Ընդգծելով, որ «Վեստի» ծրագրով հնչած հաղորդագրությունը Ադրբեջանում ազգային թշնամանք հրահրելու միտում ունի, հայտա­րարության մեջ պահանջվում է պաշտոնական հերքում տալ, ինչ­պես նաեւ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների եւ մամուլի ու զանգվածային լրատվության նախարարության ուշադ­րությունն է հրավիրվում նման լու­րերի հրապարակման անթույլատ­րելիության վրա։

Ադրբեջանի նախագահի մամ­լո ծառայությունը Մոսկվայի լեզ­գիական համայնքի ներկայացու­ցիչներին, ինչպես նաեւ տարրեր լրատվական գործակալությունների աշխատակիցներին հրավիրում է Կուսարիի շրջան՝ տարածված լու­րերի անճշտության մեջ տեղում համոզվելու նպատակով։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives