July 27, 2024

Արաքսի հանրապետություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 5 դեկտեմբերի, 1918թ., թիվ 76

Սարդարապատի, Սուրմալուի, Ղամարլուի, Շարուրի և Նախիջևանի շրջանում ապրող թուրքերը կազմել են «Արաքսի հանրապետություն» և հայտարարել են իրենց անկախ: Նրանք հայտնել են Հայաստանի կառավարությանը, թե իրենք թույլ կտան վերադառնալ հայ գաղթականներին, բայց պայմանով, որ լինեն անզեն և բնակվեն այն տեղերը, որ իրենց ցույց կտրվի: Տաճկահայ գաղթականներին և Հայաստանի զորքերին նրանք թույլ չեն տա մտնել «Արաքսի հանրապետության» սահմանները: Վերադարձող հայ գաղթականների նկատմամբ գործ են դրվում բռնություններ, եղել են հայ աղջիկների առևանգման և բռնաբարման դեպքեր:

«Արաքսի հանրապետության» գլուխ են կանգնած բեգեր, աղալարներ, հայտնի ավազակներ ու ղոչիներ: Անշուշտ, Հայաստանի կառավարությունը չի հանդուրժի իր պետության սահմաններում այսպիսի ըմբոստացման և կտրուկ միջոցներ ձեռք կառնի այդ գավառներում կարգ ու կանոն հաստատելու համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives