June 22, 2021

Առնվազն հինգ տարի

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)

ԼՂՀ Նախարարների խորհրդի նյութական արտադրության եւ արտադրական ենթակառույցի բաժնի գլխավոր մասնագետ Կամո Թարխանյանը այն կարծիքին է, որ Ղարաբաղի՝ պատերազմի հետեւանքով շարքից դուրս եկած տնտեսական համալիրի վերականգնման համար առնվազն հինգ տարի է անհրաժեշտ։ Դրությունն ավելի է բարդանում անհրաժեշտ նյութերի սուր պակասի պատճառով։ Տեղական ռեսուրսները առայժմ աշխատանքների լայն ճակատ չեն կարող ապահովել։

Ինչպես «Սնարքի» թղթակցին հայտնել է «Արցախշին» տրեստի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, հունվար-փետրվար ամիսներին ընդամենը 22 միլիոն ռուբլու շինարարական աշխատանքներ են կատարվել, եւ սա այն դեպքում, երբ ամբողջ տարվա համար նախատեսված է 800 միլիոն ռուբլու աշխատանք իրացնել։ Հարությունյանի խոսքերով, կատարված աշխատանքների 70 տոկոսը բաժին է ընկնում հրետակոծությունից եւ ռմբակոծությունից վնասված օբյեկտների վերանորոգմանը եւ վերականգնմանը, 20 տոկոսը՝ կապիտալ շինարարությանը եւ 10 տոկոսը՝ բնակավայրերի վերակարգմանը։ Ղարաբաղում հուսով են, որ Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի արտադրության վերսկսումից հետո աշխատանքները ավելի արագ տեմպերով կընթանան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives