March 29, 2024

Այնպես որ…

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

Հանրապետություն մուտք գործող գազի քանակը շարունա­կում է չգերազանցել 2,5 – 3 մլն խոր մետրի սահմանագիծը։ Այդ ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած բոլոր միջոցառումները այդպես էլ ապարդյուն են անց­նում, իսկ գարունը մոտենում է եւ արդեն հնարավոր չէ (քանի որ արդեն վառելու բան էլ չկա) տն­տեսական կարիքների համար օգտվել վառարանների խղճուկ ծառայությունից։ Նման պայմաններում չափազանց բարդանում է սանի­տարահիգիենիկ նվազագույն կանոնների պահպանումը, ինչը կա­րող է ծանր հետեւանքների հան­գեցնել։

Մեր այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է այս պայմաններում բնակչությանը թեկուզ ինչ-որ ժա­մանակով գազ հատկացնել, ՀՀ վառելիքաէներգետիկայի նախարա­րության լրատվական ծառայութ­յունում տվել են բացասական պա­տասխան, պատճառաբանելով գա­զի նվազագույն քանակությունը։ Իսկ թե այդ քանակությունը երբ կավելանա, առայժմ հայտնի չէ։ Այնպես որ, հույսներդ կտրեք…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives