June 14, 2021

ԱՄՆ-ը պետք է դեսպան ուղարկի Հայաստան

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)

Վաշինգտոն: Սենատորներ Փոլ Սայմոնը և Կլեբորն Փելլը հաստատում են սենատի որոշման բանաձևը՝ կոչ անելով ՄԱԿ-ին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությունը:

Սենատոր Սայմոնը հայտարարել է. «Այսօր ես ներկայացնում եմ մի բանաձև՝ խնդրելով և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին դադարեցնել կռիվը, և եթե դա տեղի չունենա, ապա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է քննարկի այս հարցը արտակարգ նիստում և համապատասխան քայլեր ձեռնարկի դադարեցնելու կռիվը, մինչև անգամ ուղարկի խաղաղապահ ուժեր հակամարտության գոտի՝ անհրաժեշտության դեպքում»:

Ապա նա շարունակում է. «Այս բանաձևով կռիվը չի ավարտվի: Այն որևիցե կողմի չի մատնանշում, չնայած պարզ է, որ կռվի վերջին շրջանը սկսվել է Ադրբեջանի կողմից: Հավանականությունը քիչ է, որ այս համաձայնագրով տարածաշրջանում դադարեցվեն բռնություններն ու արյունահեղությունը: Այնուամենայնիվ, մեր կողմից գործադրված ամեն մի ջանք, խաղաղության համար ընդունված ամեն մի քայլ նպաստում է խաղաղության գործընթացին: Մեր ձայները պետք է լսվեն»:

Ամերիկայի Հայկական համագումարի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ սենատոր Սայմոնը բացատրեց, թե ինչ դեր է խաղում ՄԱԿ-ը ղարաբաղյան բռնությունները վերջ դնելու գործում: Նա ասաց. «Կարծում եմ, որ ՄԱԿ-ը պետք է մեծ դեր խաղա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում, որ մարդիկ չկրակեն միմյանց վրա, որ բնականոն առևտուր տեղի ունենա այնտեղ: Դա շատ էական է, որ ՄԱԿ-ը շարունակի գլխավորել այս գործընթացը»:

Պատասխանելով այն հարցին, թե որն է իր մտադրությունը, երբ նա առաջարկեց այդ բանաձևը՝ Սայմոնը հայտարարեց. «Ես այն առաջարկում եմ, որովհետև պարզապես ուզում եմ ուժեղ, պարզ մի ազդանշան ուղարկել Ադրբեջանին այն մասին, որ ԱՄՆ-ի սենատում և ԱՄՆ-ում խիստ անհանգստացած են այս հարցով և նաև ուզում եմ, որ վարչակազմը անի ամեն բան այս հարցը լուծելու  գործում, օրինակ՝ ԱՄՆ-ի դեսպան ուղարկի Հայաստան և այլն: Ադրբեջանում արդեն կա ԱՄՆ-ի դեսպան: Կարծում եմ, որ երկու տեղերում էլ լինեն դեսպաններ: Սենատի նիստը մոտենում է իր ավարտին և ես այս հարցով դիմել եմ պետքարտուղարի տեղակալին, որպեսզի նախագահը շտապ կարգով դեսպան նշանակի Հայաստանում»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives