Ադրբեջանում Հայաստանի խնամատարության նախարարության ներկայացուցչի նամակը Բաքվի Հայոց Ազգային խորհրդին որբերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին
N170
18 մարտի 1920 թ.
Բաքու
Համաձայն Հայ. անր. Խնամատարության և Վերաշինության նախարարության 12 փետրվարի N 45 գրության, որոշված է Ադրբեջանի սահմաններում գտնվող բոլոր որբանոցների հայ որբերի լրիվ ցուցակագրությունը կատարել:
Ներփակ ուղարկելով Ձեզ մի օրինակ վիճակագրական տախտակ, խնդրում ենք Ձեր հովանավորության տակ գտնվող որբանոցի որբերին ցուցակագրել համաձայն մեր ուղարկած տախտակի և ըստ հնարավորության շուտով ուղարկել մեզ մինիստրություն հասցնելու համար:
Հայաստանի Հանրապետության Խնամատարության մինիստրության ներկ. Ադրբեջանում՝ Զ.Գեղամյան
Քարտուղար Բ.Միքայելյան ՀՀ ՊԱ, ֆ. 223, ց. 1, գ. 103, թ. 128: Բնագիր: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003