December 6, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանի նախարարի կարծիքով Հռոմի հանդիպումը արդյունավետ է եղել

Ադրբեջանի նախարարի կարծիքով Հռոմի հանդիպումը արդյունավետ է եղել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)

Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Թոֆիկ Գասիմովը Հռոմում ԵԱՀԽ-ի շրջանակներում կայացած Ղարաբաղյան տագնապին նվիրված բանակցությունների հերթական փուլի կարեւոր նվաճումն է համարել կողմերի համաձայնությունը՝ մարտական գործողությունների գոտում միջազգային դիտորդների տեղաբաշխումը։

Բաքվի «Բինա» օդանավակայանում կարճատեւ մամուլի ասուլիսի ընթացքում Գասիմովը ասել է, որ միջազգային դիտորդների տեղաբաշխումը հնարավորություն կտա տալ հակամարտող կողմերի ստատուսի իրավական գրավականը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական զինվորական ստորաբաժանումների ներկայությունը հանրապետության տարածքում համարում է ագրեսիա Ադրբեջանի նկատմամբ։ Միեւնույն ժամանակ ԱԳ նախարարը նշել է, որ միջազգային դիտորդների շուտափույթ տեղաբաշխմանը խանգարում են տեխնիկական պրոբլեմներ՝ մասնավորապես ֆինանսավորումը։

«Սնարք»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives