October 25, 2024

Ադրբեջանը առաջարկում է հնգօրյա զինադադար

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

Օգոստոսի 17-ին Բաքվից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի հասցեով երկու նամակ է ստացվել։ Առաջինը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության ԳԽ նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիեւը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Աբիեւը, փոխվարչապետ Գուլիեւը։ Նամակում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի ղեկավարությունը լիազորյում է փոխվարչապետ Գուլիեւին 5 օրվա ընթացքում բանակցություններ վարել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների միջեւ հանդիպման կազմակերպման համար»։

Երկրորդ նամակը ներկայացնում ենք առանց կրճատումների. «Շարունակելով նախկինում՝ 1993թ. հուլիսի 24-ին եւ 28-ին հաստատված պայմանավորվածությունները եւ նոր, համանման երկկողմանի պարտավորությունների դեպքում պարտավորվում ենք վերսկսել համատարած հրադադար, այդ թվում նաեւ ցանկացած հարձակողական գործողությունների, հրթիռահրետանային գնդակոծությունների եւ օդային ռմբակոծությունների 5-օրյա ժամկետով դադարեցում, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների միջեւ հանդիպման մասին։

Պայմանավորվածությունը ուժի մեջ կմտնի 1993թ. օգոստոսի 18-ին, ժամը 18.00-ին։ Երկուստեք վերոհիշյալ պարտավորությունները ստանալու եւ վերոհիշյալ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հրադադարը կարող է ինքնաբերաբար երկարաձգվել մինչեւ հանդիպման օրվա ժամը 24.00-ն, եթե հանդիպման ընթացքում չհամաձայնեցվի այլ ժամկետների մասին հարցը։ Տվյալ համաձայնագիրը ստորագրվում է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի՝ դրա լիազորություններն ունեցոդ պաշտոնական ներկայացուցիչների կողմից»։

Նամակը ստորագրել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ա. Աբիեւը, փոխվարչապետ Ռ. Գուլիեւը։

«Նոյյան տապան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives