June 25, 2021

Ադրբեջանական բանակը ձգտում է դեպի Նախիջեւա՞ն

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503)

Հայաստանի հարավային սահմաններում իրադրությունը ապակայունացնելու ադրբեջանական բանակի համառ փորձերը չեն դադարում։ Երկրորդ օրն է արդեն ընդհարումներ են տեղի ունենում Նախիջեւանը Ադրբեջանից բաժանող Զանգեզուրի սահմաններում։ Հայկական ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ ռազմական գործողություններին մասնակցում են ադրբեջանական մի քանի ինքնաթիռներ, ինչպես նաեւ տանկեր, զրահամեքենաներ, «Գրադ» կայանքներ եւ այլ տեխնիկա։

Տեղեկություններ կան նաեւ Հայաստանին սահմանակից Ադրբեջանի շրջաններում մարդկային ուժի խոշոր կուտակումների մասին։ Մասնագետների կարծիքով, այդ գործողությունները կարող են կապված լինել ադրբեջանական ղեկավարությանը համոզելու Թուրքիայի փորձերի հետ, ըստ որոնց, ի պատասխան ղարաբաղյան ուժերի հարձակման, պետք է Հայաստանի տարածքով միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։

«Սնարք»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives